Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Հասարակություն
20:03 10/12/2025
Հայաստան

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է