Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ջրային պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են որսագողության դեպքեր
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կիլոմետրին դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի բեռնախցիկում և սրահում կային սիգ և իշխան տեսակի ձկներ։
Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին։ Նույն օրը՝ ժամը 12․20-ի սահմաններում, նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի։ Նորատուսցի վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 46 կգ ընդհանուր քաշով 128 սիգ։
Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է Համայքնային ոստիկանության Մարտունու բաժին։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։