«Հրապարակ». Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, կարծես, ծպտյալ ՔՊ-ական լինի
Օրվա մամուլ
08:47 11/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, կարծես, ծպտյալ ՔՊ-ական լինի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու Եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ՔՊ-ական ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգևորականները հավակնում են խլել իրենց հացը՝ ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք, մասնավորապես՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը և բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Հատկապես վերջինը կարծես ծպտյալ ՔՊ-ական լինի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել, իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ, տաղավարից տաղավար է գնում` ՔՊ-ի քարոզչությունն անելով:

Նախօրեին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը: Ի դեպ, Վազգեն Միրզախանյանը մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում է․ անտեր է թողել բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը և զբաղված է իշխանության պրոպագանդայով: Կան տեղեկություններ, որ նրան առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ իր թեմ, քանի որ նա իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան և խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, կարծես, ծպտյալ ՔՊ-ական լինի