Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա
Քաղաքական
08:37 11/12/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է»,- Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և  հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնենք: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչու կայացնենք»,-1Lurer-ի հաղորդմամբ, ասել է նա։  

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:

«Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա: Հիմա կա՞ անհամատեղելիություն, թե չկա, ակնհայտորեն  չկա, որովհետև երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում: Երբ որ կգա այն կետը, որ հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք ինչ որոշում կայացնենք: Եվ այն որոշումը, որը կբխի ՀՀ պետական շահերից՝ կկայացնենք»,- ասել է Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա