Ի՞նչ ուղերձ է պարունակում Լյուբյանկան
Քաղաքական
19:33 11/12/2025
Հայաստան

Ի՞նչ ուղերձ է պարունակում Լյուբյանկան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա և տեսանյութ նկարահանել,որտեղ նա լուռ նստած է պատուհանի մոտ, գլխարկով, լսում էր «Ласковый май» երգը՝ Լյուբյանկա հրապարակում գտնվող ԱԴԾ շենքի ֆոնին։

Քիչ առաջ Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի ունեցավ Փաշինյանի՝ Հայ եկեղեցու նկատմամբ վարած քաղաքականության դեմ հանրահավաք։

Նա չկարողացավ գիշերը վայրէջք կատարել Մոսկվայում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով և թռավ Սանկտ Պետերբուրգ։

Այնուհետև ժամանել է  Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։

Ի դեպ, Փաշինյանի այս լուսանկարը ՝ ԱԴԾ (ФСБ) շենքի ֆոնին, մեծ տարածում է գտել ռուսական լրատվամիջոցներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ ուղերձ է պարունակում Լյուբյանկան