Կառավարությունը չի համաձայնել 63-65 տարեկաններին ներառել բժշկական ապահովագրություն ստացողների ցանկում. Ավանեսյանի հայտարարությունը
Առողջություն
12:37 12/12/2025
Հայաստան

Կառավարությունը չի համաձայնել 63-65 տարեկաններին ներառել բժշկական ապահովագրություն ստացողների ցանկում. Ավանեսյանի հայտարարությունը

«ԱԺ «Հայաստան»  խմբնակցությունն առաջարկութուն էր ներկայացրել 63-65 տարեկաններին ներառել առողջության ապահովագրություն ստացողների ցանկում, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներին մինչև 23 տարեկանը և երկկողմանին՝ մինչև 26 տարեկանը»,- Աժ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով  Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի և կից փաթեթի վերաբերյալ ստացած առաջարկները։

Նախարարը հայտարարեց, որ առաջարկը չի ընդունվել, քանի որ բյուջեն արդեն 2026 թվականի համար առողջապահության ապահովագրության բյուջեն հաստատված է և 2027 թվականին կդիտարկեն առաջարկը։

Անդրադառնալով զոհված զինծառայողների ընտանիքների հարցին՝ նախարարն ասաց, որ նրանց դիտարկում են որպես առանձին սոցիալական խումբ, այլ ոչ թե մյուս սոցխմբերի հետ հաշվարկված, բայց նրանց երեխաները՝ մինչև 18 տարեկանի կարգավիճակով կմտնեն, ծնողները 65+ կարգավիճակով, իսկ այդ տարիքային միջակայքում գտնվողներն էլ կընդգրկվեն առողջապահական համակարգի մեջ։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ փոփոխվել է առողջապահական ապահովագրման համակարգի ներդրման ժամկետը, այն հունվարի 1-ի փոխարեն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից, բայց կփակի նաև նոյեմբեր և դեկտերմբեր ամիսները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց, որ ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ նախարարը հայտարարեց, որ 63-65 տարեկան թոշակառուների թիվը 100 հազար է, բայց գործող խմբերի մեջ նրանց մի մասի ներառման արդյունքում այդ թիվը նվազում է և հնարավորություն կար նրանց ներառել ապահովագրական համակարգում։

Ընդդիմադիր պատգամովրը նշեց, որ կատարեր է որոշակի ուսումնասիրություն Վանաձորում և պարզել, որ ընդմանեը 3 ծնողազուրկ ուսանող է, որ դուրս է մնում առողջապահական համակարգի առաջին փուլից և եթե դիտարկեն ողջ Հայաստանը, ապա մոտ 1000 ծնողազուրկ ուսանող կլինի որ  չեն օգտվի ապահովագրությունից և  կարելի էր նրանց նույնպես 2026թ-ին ընդգրկել ապահովագրական փաթեթում, այլ ոչ թե մերժել բյուջե չլինելու հիմնավորմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը չի համաձայնել 63-65 տարեկաններին ներառել բժշկական ապահովագրություն ստացողների ցանկում. Ավանեսյանի հայտարարությունը