Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու. Սամվել Կարապետյանի պաշտպան
«Փորձագիտական մակարդակով վերլուծվել է Սամվել Կարապետյանի խոսքը ելույթների ժամանակ, նաև հոգեբանական բնագավառի փորձագետների էինք դիմել, որոնք վերլուծել են ժեստիկուլյացիան, միմիկան։ Փորձագետները միանշանակ պնդում էին՝ Կարապետյանի խոսքում կոչ չկա, առավել ևս բռնության կոչ չկա»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արշակ Վարդանյանը։
Նա մանրամասնեց, որ այս երկու հատկանիշները պետք է պարտադիր առկա լինեին, որ կարողանային Ս.Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեին։
«Երեկ խուզարկություն է կատարվում լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի բնակարանում։ Զարմանալին այն է, որ դատարանը սանկցավորել է նման միջնորդությունը, վարկածը հետևյալն է՝ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմած Ռուբեն Հակոբյանին մյուս երկու փորձագետների տվյալները դուք եք տվել, բացի այդ կանխորոշել եք՝ այն մյուս հայտնի լեզվաբանների տված փորձագիտական կարծիքները։
Ինչ ասենք, եթե 53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու, կոնկրետ փորձագետների բնակարաններ է խուզարկում։ Այս դեպքում առանձանապես արդարություն, արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը շատ դժվար է»,- ասաց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ 53 անդամից բաղկացած քննչական խումբը 5 ամիս նախաքննություն է իրականացնում, հարցաքննել է շուրջ 15-16 անձ, այն էլ՝ ընտրողաբար մոտեցմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։