Դատավոր Դավիթ Հարությունյանի գործը նորից կքննվի ԲԴԽ-ում
Իրավունք
20:30 12/12/2025
Հայաստան

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործը նորից կքննվի ԲԴԽ-ում

 Բարձրագույն դատական խորհուրդը վերացրել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև նրա իրավունքների խախտման փաստն արձանագրող ՍԴ որոշումից հետո նրա գործը ԲԴԽ-ում չվերանայելու վերաբերյալ որոշումները: 

 ԲԴԽ-ն գործով նիստ է նշանակել, որում կրկին քննվելու է Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը:

Ավելի վաղ Դավիթ Հարությունյանը դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու ԲԴԽ-ի 2023-ի որոշումը, նաև այն չվերանայելու վերաբերյալ 2024-ի որոշումը և իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։ 2023-ի հուլիսին ԲԴԽ-ն որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատավոր Դավիթ Հարությունյանի գործը նորից կքննվի ԲԴԽ-ում