«Հրապարակ». ՔՊ ընտրացուցակում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել
Օրվա մամուլ
08:43 12/12/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ ընտրացուցակում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել՝ 2026 թ. ընտրացուցակում ընդգրկվելու։ Այժմ գրանցման փուլն է, ապա ՔՊ համաժողովը կձևավորի ցուցակը։ ՔՊ-ականներին տարբեր թվեր են ասել, թե քանի մարդ կմտնի ցուցակ։ Սակայն Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է ընտրացուցակի ձևավորման կարգն ու չափը:

Ըստ այդմ՝ նախընտրական ցուցակը պետք է երկու մասից բաղկացած լինի: Նախ, օրենքը սահմանում է, որ ցուցակում կարող է ընդգրկվել ոչ պակաս 80 և ոչ ավել 300 թեկնածու, իսկ երկրորդ հատվածում ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ցանկն է. չորսական` ամեն փոքրամասնությունից: Փոքրամասնություններն էլ, որոնք իրավունք ունեն խորհրդարանում ներկայացված լինել, չորսն են՝ ռուսներ, ասորիներ, քրդեր, եզդիներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ ընտրացուցակում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել