«Ո՞ւր հասավ խաղաղությունը» խոսակցությունը Փաշինյանը տեղափոխում է բիզնես դաշտ. Նաիրի Սարգսյան
Հարցազրույցներ
17:16 12/12/2025
Հայաստան

«Ո՞ւր հասավ խաղաղությունը» խոսակցությունը Փաշինյանը տեղափոխում է բիզնես դաշտ. Նաիրի Սարգսյան

ԳԴՀ կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինայանը հայտարարեց. ««Համբուրգում գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ ես մի միտք ասացի. տեսեք օգոստոսի 8-ին կարևո քաղաքական որոշում կայացվեց և քաղաքական առաջնորդություն ցուցաբերվեց,  բայց ես զգում եմ, որ տնտեսությունը մեզ՝ քաղաքական գործիչներիս, վազանցում է  և դա շատ լավ նորություն է, որովհետև այդ տնտեսական հետաքրքրությունները, որոնք Հայաստան-Ադրբեջան  հարաբերություններում և ավելի լայն համատեքստում ձևավորվում են, կայունության և անվտանգության ամենահուսալի երաշխիքն են, որովհետև, երբ տարածաշրջանի բիզնեսները սկսեն իրար հետ փող աշխատել,  և ամեն մկն իրենց երկրներին բերեն լրացուցիչ եկամուտներ,  այդ ժամանակ այդ երկրներից ոչ մեկը մյուսի  և ընդհանրապես տարածաշրջանի ապակայունացման նկատմամբ հետաքրքրություն չի ունենան, ընդհակառակը՝  շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերի երկրների և տարածաշրջանի կայունության համար։ Ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը  «աբգոն» անեն, այն շատ կառուցողական «աբգոն» է։ Սովորաբար «աբգոնը» վտանգավոր է լինում, բայց այս դեպքում  ամենահուսալի և լավ «աբգոնն» է, որ տարածաշրջանային տնտեսությունը գա տարածաշրջանային քաղաքականությանը «աբգոն» անի և իր հետերից այն քաշի»։ Վերոնշյալ հայտարարությունը մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։

«Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ պատասխանատվությունից խուսափում է և վերջին տարիներին և, նամանավանդ, վերջին ամիսներին հայ ժողովրդին նախապատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, բայց այդպես էլ այդ օրակարգը չի հաստատվում և իրականություն չի դռտանում։ Բոլորս էլ մեր կարծիքն հայտնել ենք, որ այն իրականությունից բավականին հեռու է։

Բնական հարց է ծագում, թե ինչ եղավ քաղաքական, դիվանագիտական և այլ հարաբերությունների հաստատումը և վերջնական արդյունքում ուր հասավ «խաղաղությունը», նա այդ խոսակցությունը տեղափոխում է բիսզնես դաշտ։

Այսինքը, մասնատում է՝ ասելով, որ առաջնային հարաբերությունների հաստատումը՝ բիզնես հարաբերությունների հաստատումն է։ Այսինքը՝ բիզնեսմեննե՛ր, հլը դուք սկսեք աշխատել միմյանց հետ, հետո կգանք քաղաքական օրակարգի շուրջ բանակցությունների։ Առաջնայինը՝ պատասխանատվությունից խուսափելն է և իրենց ուղիղ պարտականությունները բիզնեսին արտապատվիրակելը։

Երկրորդ, ինքը քաջ գիտակցում է, որ տնտեսական հարաբերությունները, կամ ընդհանրապես հարաբերությունների զարգացման հիմքը տնտեսական հարաբերուոյւններն են, որոնք  պետությունները չեն ստեղծում, այլ ստեղծում են գործարարները։ Այնուհետև արդեն այդ հարաբերությունների վրա կարգավորվում են քաղաքական հարաբերությունները։ Սա նա կամ գիտակցում է, կամ իրեն բացատրել են, և խոսույթն անկախ իր կամքից դուրս է գալիս այդ հանգամանքով, եղանակով, որ բիզնեսը պետք է այդ հարաբերությունները կառուցի։ Սա է ուրիշ բան չկա, այդ ասածի մեջ, ուրիշ բան պետք չէ փնտրել։

Դա այն մասին է, ինչի մասին մենք պարբերաբար խոսում ենք, որ այդպիսի հարաբերություններ չեն հաստատվելու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակը Հայաստանի լիակատար կապիտուլյացիան է և թուրքական ազդեցության գոտում ՀՀ-ի ենթարկեցումն է։ Նիկոլ Փաշինյանն նշաձողն այնքան է իջեցրել, որ աշխարհաքաղաքական խաղացողի ազդեցության գոտուց, իջնում է տարածաշրջանային խաղացողի ազդեցության գոտի, հետևաբար՝ այստեղ զարմանք հայտնել նման մտքից՝ միամտություն կլինի։ Չկա և չի էլ լինելու հարաբերությունների հաստատում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ո՞ւր հասավ խաղաղությունը» խոսակցությունը Փաշինյանը տեղափոխում է բիզնես դաշտ. Նաիրի Սարգսյան