Նորակերտում դիզվառելիքի երկաթե գլանատակառում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած
Հասարակություն
16:27 12/12/2025
Հայաստան

Նորակերտում դիզվառելիքի երկաթե գլանատակառում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում, զոդման աշխատանքներ իրականացնելիս, դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել է 15 գ․մ էլ․ մալուխ և էլ․գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է։ 

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նորակերտում դիզվառելիքի երկաթե գլանատակառում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած