Վերաքննիչ դատարանը հաստատել է. Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր
Իրավունք
17:37 12/12/2025
Հայաստան

Վերաքննիչ դատարանը հաստատել է. Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։

«Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման  և համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե' 2024թ, թե' 2025թ ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,-նշել է նա։

Նշենք, որ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:

Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը բողոքարկվել էր։

Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերաքննիչ դատարանը հաստատել է. Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր