Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լուկաշենկոն ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացիների՝ Թրամփի հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային։ Այս մասին հայտարարել է բելառուս ընդդիմության մեկ այլ առաջնորդ Վիկտոր Բաբարիկոյի թիմը։
2021 թվականին Մարիա Կոլեսնիկովան դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել պետական իշխանությունը զավթելու դավադրության, ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչերի և ծայրահեղական խմբավորում ստեղծելու մեջ։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է ներում շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացիների։ Նրանք դատապարտվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ լրտեսության, ահաբեկչության և ծայրահեղականության համար։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Ավելին, ներումը տրվել է այլ պետությունների ղեկավարների խնդրանքներին ի պատասխան և հիմնվելով մարդասիրական սկզբունքների, համընդհանուր և ընտանեկան արժեքների վրա։