Կիևում համերգի ժամանակ լույսերն անջատվել են
Աշխարհում
22:31 13/12/2025
Աշխարհ

Կիևում համերգի ժամանակ լույսերն անջատվել են

Կիևում համերգի ժամանակ հանդիսատեսը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ «Политика страны»-իի հաղորդմամբ, Սպորտի պալատում Մաքս Բարսկիխի համերգի  ժամանակ լույսերը անջատվել են։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 9-ին Էներգետիկայի հետազոտությունների կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ  Ուկրաինան սպառել է էլեկտրաէներգիայի վերականգնման իր հնարավորությունները հրթիռային հարվածներից հետո։ Դեկտեմբերի 9-ի դրությամբ Կիևի 70%-ը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի։

Դեկտեմբերի 13-ի գիշերը, գիշերային և առավոտյան հարվածների հետևանքով, Օդեսայի մեծ մասը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի։ Հասարակական տրանսպորտը լիովին անջատվել էր։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կիևում համերգի ժամանակ լույսերն անջատվել են