Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. Զգուշացնում է փորձագետը
Հասարակություն
16:04 13/12/2025
Հայաստան

Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. Զգուշացնում է փորձագետը

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»,- այս մասին զգուշացնում է  տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայրենակիցներ, այս պահին զեղծարանները շատ ագրեսիվ գովազդ են տարածում ֆեյսբուքում, ինստագրամում ինչ-որ քեշբեք ստանալու մասին, որ կառավարությունը տոկոս է վերադարձնում։ Օգտվում են ինչ-որ մի բանից, որ իրականում նորություններում նման բան եղել է։

Հիմա եթե քլիք են անում, այնտեղից տանում է կայք, այնուհետև վոթսափի չափ, առաջարկում են ֆայլ ներբեռնել, որը վիրոսն է։ Անծանոթից, նույնիսկ եթե ինքը կառավարությունն է, ֆայլեր ներբեռնել ու հեռախոսի վրա տեղադրել չի կարելի, դրանք երբեք լավ բանի չեն բերում, նստելու է հեռախոսի վրա, սկսի բանկային հաշիվները զրոյացնել»,- ասում է Ս. Մարտիրոսյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. Զգուշացնում է փորձագետը