Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևանյան փողոցներով անցնում է թուրքական շտապօգնության մեքենա։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանում է ներկայացրել տեսանյութի առնչությամբ. «Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։
Հիմա դեպքի հետ կապված.
Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»։
