«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել
Օրվա մամուլ
08:47 13/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել` 10 եպիսկոպոսներից բացի, այլ հոգևորական չի միացել Վեհափառի հրաժարականի պահանջին, թեպետ ՔՊ-ից վստահեցնում էին, որ շուտով 2-3 եպիսկոպոս է իրենց միանալու։ Ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին Արշակ սրբազանի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգևորականների ցանկում 13 եպիսկոպոսի անուն էր գրված, բայց նրանցից 4-ի ստորագրությունները չկային։ Նույն օրը Փաշինյանի հետ հանդիպեցին 10-ը․ չէր ստորագրել, բայց հանդիպմանը եկել էր նաև Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը։ Իսկ ցանկում ընդգրկված, չստորագրած 3 եպիսկոպոսներն են՝ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի՝ Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի՝ Նարեկ Ավագյանը: Թե նրանց անուններն ինչպես էին հայտնվել տիրադավների ցանկում, մեզ ասացին, որ դավանափոխները վստահեցրել էին, որ նրանք կստորագրեն։ Սակայն, մեր տեղեկություններով, Նարեկ եւ Սերովբե եպիսկոպոսները մերժել են միանալ տիրադավների ցուցակին, թեպետ Նարեկ եպիսկոպոսի վրա մեծ ճնշում է գործադրվել, իսկ Արմաշ Նալբանդյանը թեպետ տատանվում է, բայց դեռ դիմադրում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել