Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Mitsubishi»-ին կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կա տուժած
Հասարակություն
15:00 13/12/2025
Հայաստան

Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Mitsubishi»-ին կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կա տուժած

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09։15-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Mitsubishi»-ին կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կա տուժած