Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե նրա եկեղեցին տապալվի. Գերմանացի պատմաբան
Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Եկեղեցու դեմ կառավարության ճնշումները բևեռացնում են հասարակությունը։ Ըստ նրա՝ միշտ կան մարդիկ, որոնք կառավարության և կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են։ Նա նկատել է, որ մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղին, բայց կառավարությունը գնում է բռնապետության ճանապարհով և թելադրում է եկեղեցուն։
«Յուրաքանչյուր քաղաքակիրթ, ժողովրդավար պետությունում հստակ սահմանազատված են եկեղեցին ու պետությունը, պետությունը երբեք չի միջամտում եկեղեցու ներքին գործին, եկեղեցին ամեն ազգի խիղճն է և պետությունն իրեն չեզոք է պահում։ Հատկապես Հայաստանում եկեղեցին շատ կարևոր դեր ունի, քրիստոնեությունը ձեր ազգային ինքնության կարևոր մասն է։
Քրիստոնեությունը ձեզ բավականաչափ զորացրել է, օգնել է հաղթահարելու անցյալի բոլոր հարձակումները, աղետները, պահպանելու ձեր հայկական ինքնությունը։ Եվ հանկարծ, անսպասելիորեն ձեր ազգի ոգին ճնշումների է ենթարկվում կառավարության կողմից, չափացանզ վտանգավոր իրավիճակ է, քանի որ առաջին հերթին բևեռացնում է մարդկանց։
Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած գործողությամբ դուք պառակտվում եք իբր ազգ, պառակտված ազգը միշտ թույլ է։ Մինչդեռ հիմա ագրեսիա են դրսևորում ձեր երկրի միաժամանակ երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, որը հենց հիմա զբաղվում է մշակութային ցեղասպանությամբ Արցախում։ Իբրև ազգ՝ ուժեղ ու միասնական պետք է լինեք, հատկապես պետք է առաջին հերթին կանգնեք ձեր երկրի եկեղեցու և նրա Հայրապետի կողքին։
Ես սաստիկ անհանգիստ եմ Հայաստանի համար. ի՞նչ կմնա Հայաստանից, եթե նրա եկեղեցին տապալվի, որովհետև քրիստոնեական հավատքը ձեր հայ լինելու, ձեր ինքնության մասն է։ Այս աշխարհում քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն եք, ուստի այստեղ տեղի ունեցողը մտահոգիչ է, երբեք չէի հավատա, որ այս ամենը հենց Հայաստանում է տեղի ունենում։ Մեր ոչ մի ազատ, դեմոկրատական երկրում նմա բան երբեք չէր կատարվի։
Կաթողիկոսից վեր էլ ո՞վ կա, միայն Աստված, աստվծային նախախնամությունն է այդ մարդուն այս ժամանակահատվածում դարձրել Հայրապետ։ Սա աստվածայիան կամքն է։
Նորին Սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնեական աշխարհում։ Պետք է միայն հպարտանաք նրանով։
Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե Կաթողիկոսին մի բան պատահի։ Դա կցցնցի աշխարհը, դա բնավ լավ չի Հայաստանի հեղինակության համար»,- ասում է պատմաբանը։
Հարցազրույցը՝ «Շողակաթ» հեռուսաընկերության տեսանյութում։