Ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները
Հասարակություն
00:08 14/12/2025
Հայաստան

Ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները

Դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ուժեղ քամու հետևանքով Ապարան քաղաքում տեղադրված գլխավոր տոնածառը տապալվել է, իսկ ամանորյա ողջ զարդարանքը՝ վնասվել ու շպրտվել։ 

Աայս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։

Քաղաքապետ Կարեն Եղիազարյանը գրել է. «Սիրելի համաքաղաքացիներ, չի եղել խնդիր, որ միասին չենք լուծել։ Մեր քաղաքի ամանորը միևնույնն է ամենալավն է լինելու։ Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է զգոն եղեք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են` ուժեղ ենք միասին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները