Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Նիկիտիի Հարությունյան
Առողջություն
16:21 14/12/2025
Հայաստան

Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Նիկիտիի Հարությունյան

«Շենգավիթ» ԲԿ-ից հայտնում են.

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մանկական վիրաբուժության գծով «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ, մանկական վիրաբույժ Ավթանդիլ Նիկիտիի Հարությունյանը։

Նա իր մասնագիտական ամբողջ ուղին նվիրել է մանկական առողջության պահպանմանը՝ լինելով նվիրված բժիշկ, պատասխանատու ղեկավար և սիրված գործընկեր։

Իր բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, մարդկային վերաբերմունքով և մանկական վիրաբուժության զարգացմանն ուղղված գործունեությամբ Ավթանդիլ Հարությունյանն արժանացել էր գործընկերների, ծնողների և փոքրիկ պացիենտների վստահությանը։

Ավթանդիլ Հարությունյանի անունը կմնա մեր կենտրոնի պատմության մեջ` որպես բժշկի կոչման հանդեպ հավատարմության, բարոյական բարձր արժեքների և մարդասիրության օրինակ։

«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը և ողջ բուժանձնակազմը ցավակցում են ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ունեցել են նրան ճանաչելու և նրա հետ աշխատելու պատիվ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Նիկիտիի Հարությունյան