Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է 9-ի
Հասարակություն
12:30 14/12/2025
Աշխարհ

Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է 9-ի

Դեկտեմբերի 13-ին Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 9-ը վիրավորվել է; Այդ մասին հայտնել է քաղաքապետ Բրեթ Սմայլին։

«Ցավով պետք է հայտնեմ ևս մեկ վիրավորի մասին, որի հետևանքով վիրավորների թիվը հասավ իննի»,-ասաց Սմայլին Fox News-ի հեռարձակած մամուլի ասուլիսում: Քաղաքապետը հավելեց, որ իններորդ վիրավորը թեթև վնասվածքներ է ստացել և կյանքին սպառնացող վտանգ չկա։

Նախկինում հաղորդվել էր ութ վիրավորի և երկու մահվան մասին: Բոլորը Բրաունի համալսարանի ուսանողներ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է 9-ի