Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք մինչև մարզպետ նշանակվելը. Նարեկ Կարապետյանի պատասխանը Ղուկասյանին
«Սյունքի մարզպետը հայտարարեց, թե Սյունիքում երբևէ չեղած մարդիկ եկել էին և Սյունիքից են սկսել խոսել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Մեր ձևով» նախաձեռնության համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իր Սյունիք կատարած այցի վերաբերյալ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գրառմանը։
Նա նշեց, որ մարզպետը հանձնարարակ է ստացել ինչ-որ ստատուս գրել, բայց չի ուսումնասիրել Կարապետյանի կենսագարությունը։
Նարեկ կարապետյանը հիշեցրեց, որ մայրական կողմը Գորիսից է;
«Արմատներով Տեղ գյուղից ենք, այն գյուղից որից հարյուրավոր հեկտարներ հայկական լեգիտիմ տարածք ձեր ղեկավարի բանակցության արդյունքում հանձնվել է Ադրբեջանին՝ առանց որէ լուրջ դիվանագիտական հակազդեցության»,- ասաց կարապետյանը փաստելով որ ՔՊ-ի կառավարման արդյունքում Տեղ գյուղի անասնագլխաքանակը 2 անգամ նվազել է՝ հենց գործող մարզպետի պաշտոնավարման ընթացքում;
Նա նաև նշեց, որ Ղուկասյանն այն մարզպետն է, որի ժամանակ մարզի 45 դպրոց փակման ծրագրի տակ է մտցվել։
«Ինձ թվում է, որ ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք մինչև ձեր նշանակվելը»,-նկատեց կարապետյանը;
Նա գործող մարզպետին առաջարկեց Թասիկ գյուղի ջրի խնդիրը լուծի, քոնի որ տարվա կեսը գյուղի կեսի բնակիչներըկ ձեռքով են այն կրում։
«Լուծեք գյուղի կեսի ջրի խնդիրը, եթե չլուծեք՝ մենք ենք լուծելու, ուղղակի մեկ պայմանով՝ որ դուք չեք խոչընդոտում»,- ասաց Նարեկ Կարապեըյանը։