Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վարդենյաց լեռնանցքում բուք է. ՀՀ ավտոճանապարհների վիճակն ըստ ՓԾ-ի
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
«Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։