Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ չկարողացավ անել Ավինյանը՝ արեց քամին. Երևանի մաքուր երկինքը դեկտեմբերի 14-ին
Երևանի քաղաքապետարանի վերջին երեք գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետա Տիգրան Ավինյանը ստիպված էր արձանագրել մայրաքաղաքում օդի վատ որակի՝ փոշով և ածխածնի երկօքսիդով աղտոտված լինելու փաստը։
Դեկտեմբերի 14-ի գիշերը և օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրված ուժեղ քամին մաքրել է մայրաքաղաքի օդը։ Լուսանկարներն արված են դեկտեմբերի 14-ին 08։30-ին և 15։00-ին։ Ամբողջ երևանի պարզ երկնքից երևում են Արագած և Արա լեռները։
Ինչ չի կարողանում անել Երևանի քաղաքապետարանը՝ անում է բնությունը՝ քամու միջոցով։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը կարող է կիսվել իր «ձեռբերումով»՝ տարվա այս եղանակի համար օդի աննախադեպ մաքրությամբ։
