Վստահ եմ և ուղիղ ասում եմ՝ տարբեր կոմպրոմատների ազդեցության ներքո են այդ հոգևորականները գնացել դեպի Փաշինյան. Արթուր Վանեցյան
Քաղաքական
21:31 15/12/2025
Հայաստան

Վստահ եմ և ուղիղ ասում եմ՝ տարբեր կոմպրոմատների ազդեցության ներքո են այդ հոգևորականները գնացել դեպի Փաշինյան. Արթուր Վանեցյան

«Իշխանություններն ունեն լծակներ և չեն խորշում այդ լծակներն օգտագործելուց, անգամ չեն էլ թաքցնում, որ ապօրինի գործողություններ են անում»,-  ArmLur.am լրատվականին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքերը Կաթողիկոսի անունը պատարագների ժամանակ զեղչելու մասին, ապա նշեց. «Բացի այն, որ ապօրինի է և օրենքով արգելված, նաև ամոթալի է որպես ԱԱԾ նախկին աշխատակից, երբ որ ասում է՝  այո, ԱԱԾ-ի աշխատողները գնում են, դիմում են քահանաներին, որ Վեհափառ Հայրապետի անունը զեղչեն պատարագների ժամանակ։ Դա ուղիղ հայտարարություն է հանցագործության մասին։ Նման գործառույթ ԱԱԾ-ն չունի և վերջ»։

Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները եկեղեցու դեմ պայքարում հասնելու են հաջողության, Ա. Վանեցյանն ասաց. «Ես վստահ եմ, որ Կաթողիկոսը հրաժարական չի ներկայացնելու։ Բայց որ եկեղեցին թուլացնելու են, հիմքերը խարխլելու են, դա արդեն փաստ է։ Մենք ունենք մոտ 10 բարձրաստիճան հոգևորականներ՝ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, որոնք,  վստահ եմ, դրա մասին երևի առաջին անգամ եմ խոսում և ուղիղ ասում եմ՝ տարբեր կոմպրոմատների ազդեցության ներքո են այդ հոգևորականները գնացել դեպի Նիկոլ Փաշինյան։

Ինձ համար, օրինակ, անհասկանալի է Արցախի թեմի առաջնորդ Սրբազանի՝ Վրթանեսի պահվածքը։ Անհասկանալի է։ Չգիտեմ՝ ինչ են արել։ Անհասկանալի է։ Արցախցի, Արցախի թեմի առաջնորդ, մարդ, որն իմ հետ զրույցում մեղադրում էր իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին հակահայկականության, դավաճանության մեջ, գնում ու սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Մնացածի դեպքում էլ է անհասկանալի։

Երևի առաջին անգամ եմ հոգևորականների մասին անունով խոսում, դա ինձ համար ցավ է, ամոթ, կորուստ։ Կորուստ մի մարդու, մի հոգևորականի, որին շատ սիրել եմ, գնահատել եմ, չգիտեմ՝ ինչու է այդպես արել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վստահ եմ և ուղիղ ասում եմ՝ տարբեր կոմպրոմատների ազդեցության ներքո են այդ հոգևորականները գնացել դեպի Փաշինյան. Արթուր Վանեցյան