Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեմ Սարգսյան. Միքայել Սրբազանի գործով դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է
«Սովորաբար երբ վերաքննիչ բողոք ենք բերում, նշում ենք մեկ, երկու, մի քանի կետ, բայց Միքայել Սրբազանի գործով դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է»,-Վերաքննիչ դատարանում այսօր տեղի ունեցած կարճատև նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Սրբազանի պաշտպանները դատարանից խնդրում են ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
«Օրենքի իմաստով Վերաքննիչ դատարանն այլ հնար չունի, քան բեկանելու այդ դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ուենում այս գործով և հնարավոր է, իրավական գործընթացները չգնան այն հունով, ոնց որ պետք է»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նա թվարկեց՝ խախտված է ընդդատության կանոնը, այս գործը պետք է քննվեր Գյումրիում, սակայն քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։
«Սա բացարձակ տեխնիկական հարց չէ, Քրեական դատավարության օրենսգիրքը մի քանի հիմք է նախատեսում, որոնց դեպքում ակտը պարտադիր բեկանման ենթակա է։ Այդ աստիճանի կարևորություն ունի այս հարցը»,-ասաց փաստաբանը։
Ի դեպ, առաջին ատյանի կայացրած դատական ակտը բողոքարկել են նաև հանրային մեղադրողները՝ Միքայել Սրբազանի համար պահանջելով 2 տարի 6 ամիս ազատազրկում։
«Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դատական ակտը կայացվելէ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։
Մանրամասները՝ տեսանյութում։