9-րդ դասարանի աշակերտը դանակահարել է 29-ամյա ուսուցչուհուն
Իրավունք
14:13 15/12/2025
Աշխարհ

9-րդ դասարանի աշակերտը դանակահարել է 29-ամյա ուսուցչուհուն

Այսօր առավոտյան՝ ժամը 7։09-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի դպրոցներից մեկում։ Դպրոցականը դանակով հարձակվել է 29-ամյա ուսուցչուհու վրա ու հարվածներ հասցրել նրան։

Նախնական տվյալներով, միջադեպի պատճառ է դարձել ցածր գնահատականը։ Ոստիկանությունից հայտնում են, որ ավելի վաղ 9-րդ դասարանի աշակերտն ինքնավնասման փորձ է կատարել, որը կանխվել է ոստիկանների ջանքներով։

Ոստիկանությունը և քննչական մարմինները աշխատում են դեպքի վայրում։  Դեպքի հանգամանքները և տուժածների թիվը պարզվում են։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
9-րդ դասարանի աշակերտը դանակահարել է 29-ամյա ուսուցչուհուն