Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պարոն Աջապահյան, տարբերվող դիրքորոշում ունե՞ք»,-հարցեց դատավոր Է. Մանասյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Մինչ Սրբազանը կպատասխաներ, նրա պաշտպաններից Արա Զոհրաբյանը դատավորին հիշեցրեց, որ նրա դիմաց արքեպիսկոպոս է նստած, ապա խնդրեց հնարավորության դեպքում պատշաճ կերպով դիմել։
Այնուհետ ներկանենրը քննարկեցին հաջորդ նիստի օրը։ Փաստաբանները հիշեցրեցին, որ վաղը Միքայել Սրբազանը մեկնում է բուժման «Իզմիրլյան» ԲԿ-ում, նաև հայտնեցին, որ ցանկանում են՝ այս տարվա ընթացքում նիստ նշանակվի։
Դատավորն առաջարկեց նիստ նշանակել դեկտեմբերի 22-ին, պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց՝ երկու նիստ ունի, ապա կարծիք հայտնեց, որ վեց օրում Սրբազանն ապաքինված չի լինի։ Դատավորը տեղեկացրեց, որ ինքը դեկտեմբերի վերջին արձակուրդ ունի, և այլ օր առաջարկել չի կարող։
Ի վերջո, դատական նիստը նշանակվեց 2026 թ. հունվարի 13-ին ժամը 15։00-ին։