Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի հերթապահ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին։