Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ մի դրական բան անում եք, ինչու եք մի հատ էլ բացասական, հակասոցիալականն անում՝ երեխայի 1 մլն միանվագ նպաստը դրաձնելով 500 հազար. Թադևոս Ավետիսյան
«Դուք երկար խոսեցիք, բայց ներկայացված փաթեթի բուն հակասոցիալական էության մասին չխոսեցիք»,- ԱԺ-ում ԱՍՀՆ փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյաանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ կառավարությունը հայտարարում է, թե համահարթեցնում է երեխայի ծնունդի համար հատկացվող միանվագ նպաստը։
«Բայց դուք չեք ասում, որ երբ ընտանիքում 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխան է ծնվում, այսօր 2-3 անգամ ավել միանվագ գումար է ստանում, քան առաջարկում եք։ Դուք ասում եք 3-րդ երախայի համար այսօր վճարվող 1 մլն դրամը կդառնա 500 հազար դրամ»,-ասաց Ավետիսյանը։
Նա հարցրեց, թե ինչու բազմազավակ ընտանիքներին աջակցության օրենքի նախագիծը մերժել են, երբ ինքն անձամբ 2 անգամ այն ներկայացրել է։
Փոխնախարարը բացատրեց, որ 2022 թվականին փորձնական ծրագիր է իրականացվել, որ նոր ծնված երեխաներին մինչև 6 տարեկանը 50 հազարական դրամ է տրամադրվում և այդ ժամկետը լրանում էր 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։
«Կառավարությունը առաջարկում է 1 մլն դրամը նվազեցնել 500 հազար դրամ, բայց դրա փոխարեն 6 տարի ամսական 50 հազարական դրամ վճարել, որը ստացվում է 3.6 մլն, դրան գումարած 500 հաղար դրամը՝ ստացվում է 4.1 մլն դրամ»,- բացատրեց խաչատրյանը և հավելեց, որ եթե այդ 50 հազար դրամից էլ անկանխիկ օգտվեն ևս մինչև 10 հազար դրամ ավել կստանան։
Թադևոս Ավետսիյանը արձագանքեց. «Կոնկրետ 2025 թվականին ընտանիքում ծնվել է 3-րդ երեխան և ստացել է 1 մլն դրամ, նաև 50 հազար դրամ։ Հիմա դուք ասում եք անունը դնենք նպաստ կայուն հիմքեր ապահովում։ Երբ մի դրական բան անում եք, ինչու եք մի հատ էլ բացասական, հակասոցիալականը անում, ինչու եք մարդում 1 մլն միանվագ դրամական նպաստի ճափը դարձնում 500 հազար դրամ։
Փոխնախարարը հայտնեց, որ նախկինում գործող 1 մլն միանվագ գումարի փոխարեն առաջարկում է 6 տարվա ընթացքումստանալ 4.1մլն դրամ։