Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
78+ տարիքի ապահովագրված անձանց համար են էնդովասկուլյար վիրաբուժությունը չի փոխհատուցվի․ Ծաղիկ Վարդանյան
«Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«78+ ՏԱՐԻՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԷՆԴՈՎԱՍԿՈՒԼՅԱՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ
Առողջության ապահովագրության փաթեթը արդեն հասանել է https://www.e-draft.am կայքում:
Վերջին օրերին թմբկահարվում է պետական ապահովագրության շրջանակում 65+ տարիքային խմբին «առողջապահական դրախտ» մոտալուտ ապագան: Ներկայացվում է, որ լուրջ առողջապահական ծառայություններ են նախատեսվում նրանց համար, ավելին՝ անկախ այդ խմբի շահառուն աշխատում է, եկամուտ է ստեղծում թե ոչ, նրա փոխարեն ապահովագրավճարը վճարելու է պետությունը՝ հանձինս ՀՀ կառավարության:
Ուշադրություն.
Էնդովասկուլյար(անոթների էնդովասկուլյար ինվազիվ բուժումները՝ գլխուղեղի, պերիֆերիկ անոթների և այլն ) վիրաբուժությունը ապահովագրությամբ նախատեսված է մինչև 78 տարեկան ապահովագրված անձանց համար: Այսինքն, 78-ից բարձր տարիքային խումբը , ովքեր ՀՀ-ում շուրջ 103.000 են կազմում, չեն կարող ապահովագրության շրջանակում իրականացնել անոթների ինվազիվ վիրահատություններ:
Ինչո՞ւ է սա խնդրահարույց.
Առողջապահության ապահովագրության ներկայացված փաթեթում էնդովասկուլյար միջամտությունները 78+ տարեկանների համար սահմանափակելը բժշկական և իրավական հիմնավորում չունի։ Տարիքը ինքնին չի կարող լինել բուժման բացառման չափանիշ։
Էնդովասկուլյար միջամտությունները հենց այն տեխնոլոգիաներն են, որոնք առավել հաճախ նախատեսված են տարեցների համար, քանի որ.
-նվազ ինվազիվ են,
-ունեն ցածր բարդությունների ռիսկ,
-կարճ վերականգնման շրջան։
Միջազգային պրակտիկայում որոշիչ է հիվանդի առողջական վիճակը և կլինիկական հակացուցումները, ոչ թե կենսաբանական տարիքային շեմը։
Այս մոտեցումը ստեղծում է տարիքային խտրականություն և խախտում է առողջության իրավունքը՝ հատկապես ազդելով այն խմբի վրա, որն ամենաշատն ունի սրտանոթային հիվանդությունների բեռ։
Նիկոլ Փաշինյան, եթե պետությունը առողջապահական քաղաքականություն է իրականացնում, սոցիալական համերաշխության և արդարության հիմնասյուներով, այն պետք է հիմնված լինի բժշկական գնահատման, ոչ թե տարիքային բացառման վրա։ Այս դրվագով կոպտորեն խախտվել է տարեցների առողջության իրավունքը:
Ստացվում է, որ 78-ից բարձր տարիք ունեցողների համար ավելի փոքր՝ խտրական փաթեթ է նախատեսվել:
Միջազգային մոտեցում.
ՄԱԿ-ը (սկզբունքներ տարեցների համար 1991թ.) և ԱՀԿ-ն ճանաչում են տարեցների բուժման, շարունակական հսկողության, անհատականացված ծառայությունների իրավունքը և կոչ են անում բոլոր անդամ պետություններին պաշտպանել տարեցներին չարաշահումներից ու անտեսումից։
Եվրոպական սոցիալական խարտիա.
Երաշխավորում է արժանապատիվ կյանք, անկախություն, ծառայությունների հավասար հասանելիություն և պաշտպանություն խտրականությունից։
Եզրակացություն
Խախտվում է առողջության իրավունքը
ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով (ՄԱԿ, ԵԽ) առողջության իրավունքը ենթակա չէ տարիքային բացառման, եթե չկա բժշկական հիմնավորում։
Չկա անհատական բժշկական գնահատում
Որոշումը կայացվում է ոչ թե բժշկական ցուցումների, այլ կենսաբանական տարիքով, ինչը հակասում է բժշկության էթիկային և մարդու իրավունքների սկզբունքին։
Խտրականությունը չի հետապնդում լեգիտիմ նպատակ համաչափ միջոցներով, նույնիսկ եթե նպատակը ծախսերի կառավարումն է, տարիքային կոշտ շեմը ոչ համաչափ միջոց է, երբ գոյություն ունեն ավելի նուրբ՝ կլինիկական գնահատման գործիքներ։
Ազդում է ամենախոցելի խմբի վրա
Սրտանոթային հիվանդությունների բարձր բեռ ունեցող տարեց անձինք փաստացի զրկվում են կյանքի փրկող կամ հաշմանդամությունը կանխող միջամտություններից։
Հ.Գ. Որաշիչը պետքէ լինի.
Հիվանդի վիճակը,
Ուղեկցող հիվանդությունները»։