Ծնողները սովшմшհ են արել իրենց երեք տարեկան դստերը
Իրավունք
22:05 16/12/2025
Աշխարհ

Ծնողները սովшմшհ են արել իրենց երեք տարեկան դստերը

Մայրն ու հայրը իրենց երեք տարեկան դստերը՝ Պենելոպեին, սովամահ են արել։ Metro-ն հայտնում է որ դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում։

Երեխայի ծնողները՝ 36-ամյա Ջասկիրեթ Սինգհ Ուփալը և 34-ամյա Մանպրիտ Ջատանան, դատարան են ներկայացել տեսակապի միջոցով HMP Pentonville և Bronzefield բանտերից։ Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել ոչ մի մեղադրանքում։

Դատարանին հայտնել են, որ դատաբժշկական փորձաքննությունները պարզել են, որ Պենելոպեն խիստ թերսնված է եղել։ Մեղադրողները նաև նշել են, որ նրա պարանոցի վրա առկա հետքերը «համապատասխանում են շղթաների օգտագործմանը», իսկ նրա ձեռքերի վնասվածքները կարող էին պատճառվել սուր առարկայով, օրինակ՝ դանակի։

Մեղադրող Ֆիլիպ Մաքգին նախկինում հայտարարել էր, որ մեղադրող կողմը կարծում է, որ ծնողները երկար ժամանակ բռնության են ենթարկել իրենց դստերը և «դիտավորյալ սովամահ են արել նրան»։ Հետաքննիչների խոսքով՝ ընտանիքի սննդակարգը հիմնականում բաղկացած էր յոգուրտից, ոսպից և կարագից։

Դատարանը նաև լսել է ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ ծնողները չեն գրանցել Պենելոպեի ծնունդը, չեն ապահովել նրան բժշկական օգնություն և կրթություն, և փաստացի մեկուսացրել են երեխային արտաքին աշխարհից: Սկզբում զույգը ցանկացել է դստեր մարմինը դիակիզել իրենց տան այգում։

Հայտնի է, որ Ուփալն ու Ջատանան հանդիպել են համալսարանում, որոշ ժամանակ անգործ են եղել և ապրել են Ուփալի հորը պատկանող տանը: Դատավարությունը նշանակված է 2026 թվականի հունվարի 11-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծնողները սովшմшհ են արել իրենց երեք տարեկան դստերը