Կեղծ տեղեկատվություն է տարածվել. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
Քաղաքական
09:44 16/12/2025
Հայաստան

Կեղծ տեղեկատվություն է տարածվել. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»։

 

:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կեղծ տեղեկատվություն է տարածվել. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար