Զինվորական ծառայությունը Հայաստանում դարձավ 1,5 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Քաղաքական
17:17 16/12/2025
Հայաստան

Զինվորական ծառայությունը Հայաստանում դարձավ 1,5 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը 65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ւսը այդ նախագծի, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինվում է 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զինվորական ծառայությունը Հայաստանում դարձավ 1,5 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը