Հրդեհ՝ Աստղաձոր գյուղում
Հասարակություն
18:33 17/12/2025
Հայաստան

Հրդեհ՝ Աստղաձոր գյուղում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 16:56-ին։ Այրվել են տանիքը (մոտ 126 քմ) և տանիքում կուտակած մոտ 450 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Աստղաձոր գյուղում