Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Ս․ Էջմիածնում, ժամը 17:00-ին
Հասարակություն
20:53 17/12/2025
Հայաստան

Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Ս․ Էջմիածնում, ժամը 17:00-ին

Արագածոտնի Թեմը հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:

Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Ս․ Էջմիածնում, ժամը 17:00-ին