Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին
Քաղաքական
08:14 17/12/2025
Աշխարհ

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելա և Վենեսուելայից ուղևորվող պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարների շրջափակման մասին։ Նա այս մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

«Ես հրամայել եմ Վենեսուելա և Վենեսուելայից ուղևորվող պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարների լիակատար և համապարփակ շրջափակում», - գրել է ամերիկացի առաջնորդը։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ Վենեսուելայի շուրջ ԱՄՆ ռազմական ակտիվությունը կուժեղանա մինչև Կարակասը «ԱՄՆ-ին չվերադարձնի մեզանից նախկինում գողացված ողջ նավթը, հողը և այլ ակտիվները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին