«Հրապարակ». ՔՊ վերնախավն առավել զայրացել է, որ Գյումրիում Կարեն Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ տարածքային կառույց ձևավորել
Օրվա մամուլ
08:59 17/12/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ վերնախավն առավել զայրացել է, որ Գյումրիում Կարեն Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ տարածքային կառույց ձևավորել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաև գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտը` նրան նույնպես չի գրանցել որպես նախընտրական ցուցակի թեկնածու։ Պատգամավորի անունը չնայած բազում անգամներ շրջանառվել է աղմկոտ, մասնավորապես թմրանյութերի գործածության պատմությունների մեջ, սակայն ՔՊ վերնախավին առավել զայրացրել է այն, որ Գյումրիում Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ մի քանի տարում կուսակցության տարածքային կառույց ձևավորել, որ միասնական աշխատեն հանուն կուսակցության հաղթանակների։

Մենք գրել էինք, որ ապրիլին տեղի ունեցած Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո կառույցը հերթական անգամ լուծարվել է, այդ ժամանակ կառույցը ղեկավարում էր Կարեն Սարուխանյանը։ Դրանից հետո նոր կառույց դեռ չի ստեղծվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ վերնախավն առավել զայրացել է, որ Գյումրիում Կարեն Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ տարածքային կառույց ձևավորել