Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ը դատապարտել է Կիևին՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելող օրենքի համար
ՄԱԿ-ը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի իշխանությունների գործողությունները և դատապարտել օրենքը, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին (ՈւԵԵ)։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ կրոնական կազմակերպության միայն պատմական կամ կանոնիկ կապը օտարերկրյա կենտրոնի (Ռուսաստան-Գազետա.ռու) հետ չի կարող իրավական հիմք հանդիսանալ դրա արգելման համար։
Կազմակերպության փորձագետների կարծիքով, կրոնի ազատությանն ազդող ցանկացած միջոցառում պետք է լինի խիստ անհատականացված և հիմնված լինի «կոնկրետ ապացույցների վրա և լիովին համապատասխանի համամասնության սկզբունքին»։
ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Ուկրաինայի գործողությունները խախտում են կրոնի ազատության իրավունքը։
Նոյեմբերին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ 2022 թվականի փետրվարից ի վեր կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու քահանաների դեմ հարուցվել է ավելի քան 200 քրեական գործ։ Գործերով մեղադրյալների թվում են 27 բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաներ, այդ թվում՝ մետրոպոլիտներ և արքեպիսկոպոսներ։ Նրանք կասկածվում են Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 24-ին Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին արգելող օրենքը։