ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Քաղաքական
15:43 17/12/2025
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք  ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից։ 

Գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի վարչպետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Շեկերինսկան նաև հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից դեսպանների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան