Ծնվել է Պապիկյանի որդին
Համացանց
10:51 17/12/2025
Հայաստան

Ծնվել է Պապիկյանի որդին

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը որդի է ունեցել։ Որդուն կոչել է հոր անունով՝ Ռաֆայել։ 

«Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ լույս աշխարհ եկավ որդիս՝ Ռաֆայել Սուրենի Պապիկյանը: Բարով ես ծնվել, տղա՛ս:

Թող բոլոր երեխաներն անհոգ և երջանիկ մանկություն ունենան»,-գրել է Պապիկյանը։

Սա Պապիկյանի երկրորդ զավակն է։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծնվել է Պապիկյանի որդին