Եկեղեցու դեմ oկուպաgիnն ռեժիմի պшտերшզմի կարևոր նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. Մելիքյան
Քաղաքական
08:28 17/12/2025
Հայաստան

Եկեղեցու դեմ oկուպաgիnն ռեժիմի պшտերшզմի կարևոր նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. Մելիքյան

«Հայոց Եկեղեցու դեմ օկուպացիոն ռեժիմի հայտարարած պատերազմի կարևոր նպատակներից մեկը, հնարավոր է՝ կարևորագույնը հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է»,- նման կարծիք է հայտնել իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Սա շատ սկզբունքային հարց է, և իմ գիտելիքները բավարար չեն դրան խորությամբ անդրադառնալու համար, բայց ամեն դեպքում կցանկանայի «թեզիսների ձևով» որոշ մտքեր հայտնել՝ հետագայում փորձելով խորամուխ լինել հարցին։

1) նիկոլականների խոսույթում ու այս համատեքստում «քաղաքականությունը» շատ լայն է հասկացվում. այն սոսկ կուսակցական-ընտրական համակարգին չի վերաբերվում, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ներկայացնող հարցերի ողջ ներկապնակին՝ ներառյալ ազգային, ինքնութենական, արժեհամակարգային հարցերը։

2) Ոչ մի ազգային եկեղեցի՝ ընդհանրապես, և Հայ Առաքելական Եկեղեցին՝ հատկապես, չի կարող անմասն մնալ «քաղաքականությամբ» զբաղվելուց՝ 1-ին կետում նշված իմաստով։ Չի՛ կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենա զբաղվել «քաղաքականությամբ», իսկ Հայոց Եկեղեցին՝ ոչ։

3) Անձամբ ես Հայոց Եկեղեցու՝ 1-ին կետի իմաստով «քաղաքականության» մեջ դերակատարումը տեսնում եմ հետևյալ երկու գործառույթներում. (ա) ԱՄԵՆՕՐՅԱ, որ վերաբերում է ավանդական-քրիստոնեական արժեքների խրախուսմանը, և (բ) ԲԱՑԱՌԻԿ, որ վերաբերում է ազգային ինքնության հարցերում աշխարհիկ ժամանակավոր պաշտոնյաների թույլ տված սկզբունքային աղճատումների դեմ պատնեշ կանգնելուն։ Բնականաբար, «ամենօրյա» գործառույթն ունի մշտական բնույթ, իսկ «բացառիկ»-ը պետք է գործողության մեջ դրվի միայն տագնապի պայմաններում։ «Բացառիկ» գործառույթը մեր ազգի «իմունային համակարգի» ողնաշարն է։

4) ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Բոլոր սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ, օրինակ՝ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանության պետական գործառույթի արդյունավետ իրականացման նպատակը։ Նրանք չեն կարող լինել արդյունավետ, եթե քաղաքանությամբ զբաղվելու նրանց իրավունքը չսահմանափակվի։ Նույնը չի վերաբերում և չի էլ կարող վերաբերվել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ընդհանրապես, և Հայոց Եկեղեցու հոգևոր դասին՝ մասնավորաբես։

Դեռևս այսքանը»,- գրել է Մելիքյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցու դեմ oկուպաgիnն ռեժիմի պшտերшզմի կարևոր նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. Մելիքյան