Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայր Աթոռում, վաղը 17։00-ին տասը տիրադավներն իրենց սև գործն են ուզում անել․ իրավապաշտպան
Քիչ առաջ տասը տիրադավները Նիկոլի ընտանեկան թերթով ազդարարեցին Մայր Աթոռի դեմ արշավանքի օրն ու ժամը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթով 10 տիրադավները ազդարարեցին երկար ժամանակ անոնս սավորվող Մայր Աթոռի դեմ արշավանքի օրը և ժամը՝ վաղը, ժամը 17։00-ին։ Նրանք հրավիրում են քաղաքացիներին գնալ իրենց միանալ, որպեսզի իրենց խոսքերով՝ Վեհափառ Հայրապետին հանգստի կոչելու պահանջով միանան իրենց»,- ասաց նա։
Մելիքյանն ընտրված օրը խորհրդանշական համարեց, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ հենց այդ օրը և ժամին ՝ խորհրդավոր ընթրիքի ժամանակ, Հուդան իր սև գործն արեց։
«Նույն ժամին 10 տիրադավները իրենց սև գործն ենէ ստանձնել, ինչը շատ խորհրդանշական է։ Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի կատարել այս հայտարարությունը, բայց վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է այս արշավը։ Տիրադավներն այս սև գործը արեցին վերջապես, և հնարավոր է, որ փորձում են հասկանալ՝ հիմա ժողովուրդը ինչ ռեակցիա է տալու»,- նշեց նա։
Մելիքյանը կոչ արեց աջակցել Վեհափառին և այդ ժամին լինել Մայր Աթոռում։
«Պետք է ցույց տանք , որ սա մեր Մայր Աթոռն է, տիրադավներինը չէ»,- շեշտեց իրավապաշտպանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։