Եկեղեցու դեմ Փաշինյանի ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ. Զուրաբյան
Քաղաքական
15:12 18/12/2025
Հայաստան

Եկեղեցու դեմ Փաշինյանի ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ. Զուրաբյան

«Նիկոլ Փաշինյանը  այսօր ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել»,- նշել է  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

«Ի՞նչ է ստացվում: Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է: Այսինքն, եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ:

Մի բան էլ ասաց. որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս` ելնելով ազգային անվտանգության շահերից:

Էս տգետին մի բան պիտի բացատրեմ: Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ:

Իրականում, հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար»,- գրել է Զուրաբյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցու դեմ Փաշինյանի ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ. Զուրաբյան