«Հրապարակ». Փաշինյանը մի սրտառուչ, էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի «հիմնավորի» իր առաջադրումը
Օրվա մամուլ
08:53 18/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը մի սրտառուչ, էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի «հիմնավորի» իր առաջադրումը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության նախօրեի նիստին «հարցաքննվելու» հերթը Նիկոլ Փաշինյանինն է եղել: Հիշեցնենք, որ վարչությունը «քասթինգ» է անցկացնում` պատգամավորության թեկնածու առաջադրվածներին հարցաքննում է, կենսագրությունն է ուսումնասիրում և քվեարկությամբ որոշում է` ներկայացնե՞լ տվյալ անձի թեկնածությունը ՔՊ համաժողովին, թե՞ ոչ: Փաշինյանը, մեր տեղեկություններով, մի սրտառուչ, էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի «հիմնավորի» իր առաջադրումը:

Ասել է, որ ինքը տակավին 2018-ից առաջ սկսել է պայքար, որը դեռ ավարտին չի հասցրել և որպեսզի ավարտին հասցնի` հասնի իր առաջ դրած նպատակին, այդ պայքարի ճակատագիրն իրենից կախված չէ, և եթե թիմը, այս դեպքում` վարչությունը, որոշի մերժել իրեն, ապա ինքը չի կարող շարունակել իր պայքարը` կհեռանա։ Փորձել է շոյել կուսակիցների ինքնասիրությունը, թե ձեզնից է կախված իմ ճակատագիրը: Գուցե նաև կասկածներ է ունեցել, որ վարչությունը կարող է քվեարկությամբ իր թեկնածությունը չհաստատել:

Բանն այն է, որ թեկնածուներին հարցաքննելուց հետո վարչության անդամներն առանց թեկնածուի ներկայության են քվեարկում: Փաշինյանը ելույթ ունենալուց հետո դուրս է եկել սենյակից, իսկ վարչությունը միաձայն կողմ է քվեարկել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը մի սրտառուչ, էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի «հիմնավորի» իր առաջադրումը