Ձերբակալվել է Մալաթիայում գտնվող ոսկու շուկայի տնօրենը
Քաղաքական
16:36 18/12/2025
Հայաստան

Ձերբակալվել է Մալաթիայում գտնվող ոսկու շուկայի տնօրենը

Ձերբակալվել է Մալաթիայում գործող ոսկու շուկայի տնօրենը։ Քրեական վարույթը վերաբերում է հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,-Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Մամուլի հրապարակումների համաձայն, այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են  ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի «Ոսկու շուկա», ձերբակալել են շուկայի տնօրենին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձերբակալվել է Մալաթիայում գտնվող ոսկու շուկայի տնօրենը