Եպիսկոպոսներից մի քանիսը, որոնք աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
16:27 18/12/2025
Հայաստան

Եպիսկոպոսներից մի քանիսը, որոնք աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից. Նարեկ Կարապետյան

«Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, միանշանակ, մեր եկեղեցու կանոնական կարգով է լինելու»,- Մայր Աթոռի մոտ լրագրողներին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որ շարժման անդամների հետ ի աջակցություն եկեղեցու և Վեհափառ Հայրապետի՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Նա նշեց, որ  այս քայլով Նիկոլ Փաշինյանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, ներեկեղեցական խնդիր է, բայց Հայաստանում բոլոր ապրողները գիտեն, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է, պայքարում է  եկեղեցու անկախության դեմ։

«Մեր եկեղեցու արքեպիսկոպոսներից մի քանիսը, որոնք աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից»,- ասաց Ն.Կարապետյանը։ 

Նա վստահ է , որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած, Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» կոչ արած հոգևորականները ճնշումների ներքո են դիմում նման քայլերի։ 

Ն.Կարապետյանն ասաց, որ բախումներն անթույլատրելի են։ 

«Բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Կարծում եմ՝ չենք ձերբակալվելու»,- ասաց «Մեր ձևով» շարժման համակարգողը։ 

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը պառակտում է մեր եկեղեցին, հասարակությանը։ 

«Հայ եկեղեցու անկախության դեմ ուղղված քայլերն ուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերը միջազգային հարթակներում ներկայացնելու դեմ։

Այս իշխանության գաղափարն է զրկել եկեղեցին անկախությունից, որպեսզի հայ եկեղեցին չունենա ազգային օրակարգ ունենալու իրավունք՝ դրսի ուժերի հետ պայմանավորվածությունների հետևանքով։

Միակ մտավախությունս այն է, որ կգնան եկեղեցու պառակտման, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը: Մենք պետք է մի ժայռ ունենանք, որի վրա հենվում ենք, երբ ազգային միասնությունից ենք խոսում»,-ասաց Նարեկ Կարապետյանը։  

Հարցին՝ քննադատվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և կնոջ մեծադիր նկարը վեհարանում կախված լինելու հանգամանքը, Ն.Կարապետյանն ասաց. «Եկեղեցու բարերարների նկարները կախված են Վեհարանում, քանի որ Վեհարանը Կաթողիկոսի աշխատանքի վայրն է։

Ճանաչելով Սամվել Կարապետյանին՝ կարող եմ ասել, որ նա երբեք չի բարձրաձայնել այն, ինչ արել է, երբեք կողմ չի եղել, բայց դա մեր հոգևոր դասի քայլն էր»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եպիսկոպոսներից մի քանիսը, որոնք աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից. Նարեկ Կարապետյան