Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Ռուսական բեռնատար նավի անձնակազմի երկու անդամ է զոհվել
Քաղաքական
10:12 18/12/2025
Աշխարհ

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Ռուսական բեռնատար նավի անձնակազմի երկու անդամ է զոհվել

Դոնի Ռոստովում բեռնատար նավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտարարել է մարզպետ Յուրի Սլյուսարը։

Նա պարզաբանել է, որ բեռնատար նավը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով։ «Նավի վրա գտնվող անձնակազմի երկու անդամներ ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, իսկ երեքը վիրավորվել են։ Հրդեհը տարածվել է 20 քառակուսի մետր տարածքի վրա, և այս պահի դրությամբ մարվել է»,-նշել է Սլյուսարը։

Նահանգապետը խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին և մաղթել վիրավորներին շուտափույթ ապաքինում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Ռուսական բեռնատար նավի անձնակազմի երկու անդամ է զոհվել