Իգոր Սարգսյանին ու Կարո Օկոպմուշյանին դատարան չէին բերել. Նիստը հետաձգվեց
Իրավունք
16:48 18/12/2025
Հայաստան

Իգոր Սարգսյանին ու Կարո Օկոպմուշյանին դատարան չէին բերել. Նիստը հետաձգվեց

18 արդարների գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց։ Մեղադրյալներից Իգոր Սարգսյանն ու Կարո Օկոպմուշյանն այսօրվա նիստին չեն ներկայացել։

Բագրատ Սրբազանը համոզմունք հայտնեց, որ նման կարևոր դատական նիստից չէին կարող իրենց կամքով բացակայել։

«Ուրեմն խաթարված է համակարգը, որ չեն կարողացել մարդկանց ներկայությունն ապահովել։ Ինչո՞ւ է խաթարված, քանի որ նրան կատարում են այլ պարտականություններ, իմ գնահատմամբ։ Հուսամ՝ չեմ սխալվում այս հարցում»,-ասաց Սրբազանը։

Նա չբացառեց, որ ոստիկաններին ուղարկել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածին այդ խայտառակ միջադեպին մասնակցելու, միգուցե հասարակական կարգ պահպանելու համար։

«Բայց դրանից տուժում է այս դատական գործընթացը»,-ասաց նա ու դատարանին խնդրեց ապահովել, որ դատական գործընթացն արագ լինի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իգոր Սարգսյանին ու Կարո Օկոպմուշյանին դատարան չէին բերել. Նիստը հետաձգվեց